Բաժիններ՝

Գործոն, որը մեծացնում է շաքարախտի ռիսկը

Ուշ ընթրիքը մեծացնում է շաքարախտի առաջացման հավանականությունը և կարող է ազդել այլ հիվանդությունների առաջացման վրա։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ «Известия»-ին տված հարցազրույցում ասել է INVITRO-ի էնդոկրինոլոգ Ելենա Պրոկոպենկոն։

Սննդի ժամանակը ազդում է քաշի և սրտանոթային նյութափոխանակության առողջության վրա և կարևոր ռիսկի գործոն է նյութափոխանակության հիվանդությունների համար, ասում է նա:

«Օրգանիզմի նյութափոխանակության համակարգը դրված է ակտիվ լինելու և օրվա ընթացքում ուտելու, գիշերը հանգստանալու և ծոմ պահելու համար»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ ընթրիքը բաց թողնելը նույնպես սխալ է։

Էնդոկրինոլոգն ասել է, որ ուշ ուտելը, անկախ նրանից, թե ինչ մթերքներ են ներառված, հանգեցնում է էներգիայի ծախսի նվազմանը, ինչպես նաև կորտիզոլի, աճի հորմոնի և մալատոնինի ռիթմերի փոփոխությանը։

Բացի այդ, ուշ ընթրիքն ազդում է գիշերային վեգետատիվ նյարդային համակարգի աշխատանքի վրա՝ փոխելով ծայրամասային հյուսվածքներում ինսուլինի նկատմամբ զգայունությունը և ենթաստամոքսային գեղձի կողմից դրա արտադրությունը։ Նաև օրվա ուշ ուտելը կարող է ազդել արյան ճնշման, մարմնի ջերմաստիճանի, բորբոքման և պլազմայի սպիտակուցների, աղիների միկրոբիոտայի, մաշկի և որոշ այլ օրգանների վրա:

Պրոկոպենկոն նշել է, որ գիշերային ժամերն ավելի լավ են ծոմ պահելու և քնելու համար, և նույնիսկ մեկ ուշ ընթրիքը բարձրացնում է արյան շաքարի մակարդակը։

«Ժամը 20-ից հետո ուտելը կարող է մեծացնել գիրության վտանգը՝ անկախ քնի ժամանակից և տևողությունից»,- ասել է բժիշկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս