Փաշինյանին ոչ թե հարց տալ է պետք,այլ՝ վռնդել. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Փաշինյանին ոչ թե հարց տալ է պետք,այլ՝ վռնդել։

Խորհրդարանական ընդդիմությունը ճիշտ է անում,որ չի մասնակցում 44-օրյա պատերազմի «քննիչ հանձնաժողովի» Փաշինյանի մասնակցության նիստին։

Ամեն ինչ ասված է։

Նիկոլ Փաշինյանն է բերել պատերազմ։

Նա է ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Նիկոլն է «դաբրո տվել» նոր պատերազմ՝նոր տարածքներ հիմար թեզին։

Նիկոլն է Տավուշյան մարտերից հետո իրեն հռչակել հաղթանակած «գերագույն հրամանատար»։

Նիկոլն է ասել՝ մեր բանակը տարածաշրջանում խնդիր լուծող բանակ է։

Նիկոլն է ասել՝ Ադրբեջանը կառուցողական է։

Նիկոլն է ասել՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ։

Նիկոլն է ասել՝ բանակցությունը սկսում եմ իմ սեփական զրոյական կետից։

Նիկոլն է ասել՝ հաղթելու ենք։

Նիկոլն է հրաժարվել Պուտինի առաջարկից կանգնեցնելու պատերազմը։

Նիկոլն է կապիտուլյացիան ստորագրել։

Նա է հանձնել Շուշին,Հադրութն ու Արցախի Հանրապետության 75 տոկոսը։

Նիկոլն է հանձնել Սեւ լճի 30 տոկոսը։

Նիկոլն է հանձնել Գորիս-Կապան 21 կմ ճանապարհը։

Նիկոլն է հանձնել Լաչինը, Սուսը եւ Աղավնոն։

Նիկոլի պատճառով է օկուպացվել ՀՀ-ի 150 քառ.կմ տարածքը։

Նիկոլն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։

Նիկոլն է Արարատն ու Նոյան տապանը ՀՀ-ի հետ կապ չունեցող համարում։

Այսքանից հետո ի՞նչ հարց տան դրան։

Նիկոլին ոչ թե հարց տալ է պետք, այլ՝ վռնդել։»

Տեսանյութեր

Լրահոս