Սի Ծինփինը Չինաստանում ընդունել է Բիլ Գեյթսին
Չինաստանը պատրաստ է շարունակելու ամրապնդել համագործակցությունը Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի հետ: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի հետ հանդիպման ընթացքում։
«Չինաստանը պատրաստ է շարունակելու ամրապնդել համագործակցությունը Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի հետ համապատասխան բնագավառներում և իր հնարավորությունների սահմաններում աջակցություն և օգնություն տրամադրել զարգացող մյուս երկրներին», – Սին Ծինփինի խոսքերն է մեջբերել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ։
Ըստ ՉԺՀ-ի ղեկավարի՝ Պեկինը պատրաստ է լայն գիտատեխնիկական նորարարական համագործակցություն իրականացնել աշխարհի երկրների հետ, ակտիվորեն մասնակցել գլոբալ մարտահրավերների հակազդմանն, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, պայքարը համաճարակների դեմ և հանրային առողջապահությունը:
Գեյթսն իր հերթին խոսել է Չինաստանի հետ համագործակցության խթանման, ապագայի իր տեսլականի մասին։ Չինաստանն, ըստ Գեյթսի, հաջողությունների է հասել աղքատության կրճատման և կորոնավիրուսի համավարակին հակազդման գործում՝ լավ օրինակ ցույց տալով աշխարհին։
Գործարարը նաև նշել է, որ վերջին տարիներին Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը և Չինաստանը լավ համագործակցություն են հաստատել և զգալի առաջընթացի հասել:
Բիլ Գեյսթը հավաստիացրել է, որ Հիմնադրամը ձգտում է Չինաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդման նորարարությունների, աղքատության գլոբալ կրճատման, հանրային առողջության, դեղամիջոցների հետազոտության և զարգացման և գյուղատնտեսության բնագավառներում: