Բաժիններ՝

ԱՄՆ-ի միջուկային սուզանավը ժամանել է Հարավային Կորեա՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի հրթիռային արձակումների

Ամերիկյան Michigan միջուկային սուզանավը, որը կարող է տանել շուրջ 150 Tomahawk թևավոր հրթիռ, այսօր ժամանել է հարավկորեական Բուսան նավահանգիստ: Ինչպես տեղեկանում ենք Yonhap գործակալությունից, այս մասին հաղորդել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը։

Սուզանավի ժամանման նախորդ օրը՝ հունիսի 15-ին, Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ էր արձակել Արևելյան ծովի ուղղությամբ։ Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակումն ակնհայտ բողոք էր ընդդեմ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի՝ մարտական հրաձգություններով ուղեկցվող զորավարժությունների, որոնք ավարտվել են հինգշաբթի օրը:

Միաժամանակ ամերիկյան սուզանավի ժամանումը քայլ է «Վաշինգտոնյան հռչակագրի» իրականացման ուղղությամբ, որը Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի նախագահներ Յուն Սուկ Յոլը և Ջո Բայդենը ապրիլին ստորագրել են Վաշինգտոնում կայացած իրենց գագաթնաժողովի ժամանակ։ Փաստաթուղթը նախատեսում է ԿԺԴՀ-ի «զսպման ռազմավարության աննախադեպ ընդլայնում և ուժեղացում», այդ թվում` պարբերաբար ամերիկյան միջուկային սուզանավերի մուտքերը հարավկորեական նավահանգիստներ։

Ըստ Պաշտպանության նախարարության՝ ամերիկյան սուզանավի այցի ընթացքում Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը պլանավորում են հատուկ գործողությունների համատեղ վարժանքներ անցկացնել՝ ընդլայնելու իրենց փոխգործակցությունը և հնարավորությունները Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքներին հակազդելու բնագավառում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս