Սա «чистой воды» քաղաքական հետապնդում է. ոչ ոք Արմենի պես չի ջախջախում Նիկոլի ստերը. Նաիրա Զոհրաբյան

«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը միջազգային իր գործընկերներին տեղեկացրել է Արմեն Աշոտյանի ձերբակալման մասին:

«Սա պարզ, «чистой воды»  քաղաքական հետապնդում է: Ինչո՞ւ Արմեն Աշոտյանը, որովհետև նա այն եզակի քաղաքական գործիչներից է, ով հիմնավոր, փաստարկված ջարդում է Նիկոլ Փաշինյանի բոլոր լոլոները, Նիկոլ Փաշինյանի բոլոր մանիպուլյացիաները, որով նա փորձում է Հայաստանը երկրորդ կապիտուլյացիայի տանելու այս ճանապարհին մոլորեցնել, խաբել հասարակությանը: Մատների վրա կարելի է հաշվել այն քաղաքական գործիչներին, ովքեր նման փաստարկված և հիմնավոր կերպով ջախջախում են Նիկոլ Փաշինյանի բոլոր ստերը, Նիկոլ Փաշինյանի ապատեղեկատվությունը, այս քաղաքական իշխանության բոլոր խայտառակ պայմանավորվածությունները բացահայտում են: Որքան տեղեկացա՝ հիմա փորձում են խափանման միջոցը փոխել՝ իբր խափանման միջոցի պայմանների խախտման պատճառով: Ինչ էլ հիմա ներկայացնի ՔԿ-ն, դա լինելու է ծիծաղելի: Նիկոլ Փաշինյանը գնում է վերջնական կապիտուլյացիայի, նա Հայաստանը տանում է վերջնական ջախջախման, և այդ ճանապարհին պետք է կալանավորվեն, լռեցվեն բոլոր այն քաղաքական գործիչները, ում ձայնը ազդեցիկ է, լսելի է, ովքեր ոչ միայն հասկանում են, այլևս հիմնավորապես ջարդում են նիկոլական բոլոր մանիպուլյացիաների կոդերը»,- Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Մի տխուր լուր փոխանցեմ այս իշխանություններին՝ նիկոլական սեկտան, որն առավելագույնը 10-12 տոկոս է, նրանք այլևս ոչինչ չեն որոշում: Այսօր հասարակության գերակշիռ մեծամասնությունը հասկանում է՝ ինչ է տեղի ունեցել, տեսնում է, որ 2018թ. իշխանազավթմամբ պայմանավորված կերպով հիմք դրվեց Արցախի հանձնմանը և Հայաստանի ինքնիշխանության ոչնչացմանը, և պատահական չէ, որ երեկ, երբ ԱԺ նախագահը հայտարարում էր, որ իրենց գործընկերները, երևի նկատի ունենալով Ադրբեջանին և Թուրքիային, այլևս իրենց բառապաշարից հանել են «Զանգեզուրի միջանցք»-ը, թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը կրկին պնդեցին, որ այդ միջանցքը լինելու է: Այս դավադիր ծրագրի ճանապարհին ոսկորի նման կանգնած է այս պահին այս շենքում գտնվող Արմեն Աշոտյանը: Ես գրեթե վստահ եմ, որ Արմեն Աշոտյանին կկալանավորեն, և հայտարարում եմ, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է: Նիկոլ, դու կարող ես կալանավորել բոլորիս, այստեղ հավաքված և այստեղ չհավաքված բոլոր ՀՀ քաղաքացիներին, ովքեր ասում են՝ դու և քո քաղաքական թիմը կանգնելու եք հայկական Նյուրնբերգի առջև: Այս կալանավորումը ժամանակավոր է լինելու: Նիկոլ, դու գնալո՛ւ ես: Ինչքան էլ այսօր աշխարհաքաղաքական կենտրոնները քեզ золотой мальчик-ի նման պահում են, որովհետև դու բավարարում ես նրանց շահերը, միևնույն է՝ գալու է քո քաղաքական թիմի հատուցման ժամանակը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս