
Մեսրոպ Մակյանն այլևս ԲԴԽ անդամ չէ. պաշտոնի բարձրացում է ստացել

Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Մեսրոպ Մակյանն այլևս ԲԴԽ անդամ չէ: Այսօր նա աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Կարեն Անդրեասյանին հլու-հնազանդ ծառայելու, Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու համար վերջինս արժանացել է պաշտոնի բարձրացման: Մեսրոպ Մակյանը կնշանակվի Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահ:
Սա նշանակում է, որ ԲԴԽ-ում առաջացել է դատավոր-անդամի թափուր հաստիք, ինչը նոր գլխացավանք է Կարեն Անդրեասյանի համար, որովհետև դատավոր-անդամի ընտրությունը Կարեն Անդրեասյանի վերահսկողության տիրույթից, ինչպես ցույց տվեց Արշակ Վարդանյանի ընտրությունը, դուրս է: