
Պարույր Հովհաննիսյանն ամերիկյան «Philos Project» կազմակերպության պատվիրակությանը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հունիսի 14-ին ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության ղեկավար Ռոբերտ Նիկոլսոնի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին դեսպան, Կանզաս նահանգի նախկին նահանգապետ Սեմ Բրաունբեքը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկաներին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրմանը։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը:
ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին։
Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է նաև պատվիրակության անդամների հարցերին