
1 զոհ, 3 վիրավոր. ողբերգական ավտովթար` Վանաձոր-Դիլիջան ճանապարհին

Հունիսի 13-ին, ժամը 14.45-ին, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագենի» 24-ամյա վարորդ Թաթուլ Քոսյանը մահացել է, իսկ երկու ուղևորները և «Օպելի» 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: