
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են անցկացրել:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, առկա որոշ խնդիրներ և դրանց լուծումների հետ կապված հարցեր։
Այս ուղղություններով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու բանակցությունները և փոխադարձ շփումները երկու երկրների համապատասխան կառույցների միջև։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաեւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։