Գայանե Հակոբյանի պաշտպանությունից փոխադարձ համաձայնությամբ հրաժարվեց հերթական պաշտպանական թիմը. Կներգրավվի հանրային պաշտպան

Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դատավոր Մանվել Շահվերդյանը պիտի հրապարակեր զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր Գայանե Հակոբյանի գործով վերջինիս պաշտպանների՝ իրեն ինքնաբացարկ հայտնելու որոշումը:

Հիշեցնենք՝ Գայանե Հակոբյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով:

Հիշեցնենք նաև, որ մինչ առաջին դատական նիստը՝ հունիսի 5-ի առավոտյան, հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանի խափանման միջոց կալանքը Վերաքննիչ դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի որոշմամբ փոխարինվել է տնային կալանքով: Բավարարվել էր Գայանե Հակոբյանի նախորդ պաշտպանների՝ Ռուբեն Մելիքյանի, Վահան Հովհաննիսյանի դիմումը:

Նիստի ժամանակ սակայն դատախազը, Աշոտ Փաշինյանըպնդում էին՝ տնային կալանքը մեղմ խափանման միջոց է, և դատարանը կրկին պետք է կալանավորի Գայանե Հակոբյանին:

Կարդացեք նաև

Դատարանը, լսելով կողմերին, որոշեց փոխել Վերաքննիչ դատարանի որոշումը և փոխել տնային կալանքը մեկ ամիս 15 օր կալանքի ժամկետով:

Պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին:

Եվ ահա այսօր՝ մինչ դատական նիստի մեկնարկը, պարզվեց, որ դատարանն այդ պահին քննում է դատական նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությունը:

Գայանե Հակոբյանի պաշտպանական թիմի անդամ Վարդուհի Էլբակյանը նկատեց՝ իրենք նման միջնորդությամբ հանդես չեն եկել, իրենց համար սա անակնկալ էր:

Աշոտ Փաշինյանը նույնպես ասաց, որ ինքն էլ հանդես չի եկել նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությամբ:

Տևական ժամանակ անց դուրս եկան Գայանե Հակոբյանի պաշտպաններ Հովսեփ Սարգսյանն ու Գեորգի Մելիքյանն ու հայտարարեցին՝ Գայանե Հակոբյանի պաշտպանությունից փոխադարձ համաձայնությամբ հրաժարվել են:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ պաշտպանական թիմն է հրաժարվում Գայանե Հակոբյանի պաշտպանությունից. Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էին եկել Վահան Հովհաննիսյանն ու Ռուբեն Մելիքյանը:

Հովսեփ Սարգսյանն ու Գեորգի Մելիքյանն ասացին՝ իրենց միջև հակասություն առաջացել է այս դատական նիստի ընթացքում: Իրենք ցանկացել են հասնել Գայանե Հակոբյանի՝ արդարացման հիմքով ազատ արձակմանը, ինչին վերջինս թերևս համաձայն չի եղել:

Գայանե Հակոբյանի մոտիվացիայի մասին պաշտպանները հրաժարվեցին խոսել. Ասացին՝ թող ինքն ասի:

Այս պահին ընդմիջում է հայտարարվել, որ ներգրավվի հանրային պաշտպան:

Թերևս հիմա արդեն պարզ է դառնում, որ դռնփակ դատական նիստ անցկացնելու միջնորդություն ներկայացրել էր Գայանե Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս