Տոյվո Կլաարը մեկնել է Բաքու

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թբիլիսիից մեկնել է Բաքու։

«Ուրախ եմ վերադառնալ Ադրբեջան. հետաքրքիր հանդիպումներ այսօր, վաղը լավ քննարկումներ եմ ակնկալում»,- գրել է եվրոպացի պաշտոնյան Թվիթերում։

Երևանից մեկնելիս նա գրել էր, որ լավ հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի, փոխվարչապետի և արտգործնախարարի հետ՝ «շարունակելու Եվրամիության ներգրավվածությունը»։

Երևանյան հանդիպումներում Կլաարը քննարկել է Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930