Բաժիններ՝

Ջրային տնտեսություններն ապահովում են Թուրքիայի ծովամթերքի 60.6%-ը

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2022-ին ստացված ծովամթերքի և ջրային կուլտուրաների մշակման արդյունքում ստացված մթերքի տվյալները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ 2022-ին ձկնորսությունը նախորդ տարվա համեմատ աճել է 6.2%-ով, որի արդյունքում ձկնարտադրությունը հասել է 849.808 տոննայի:

Ընդհանուր արտադրության 30%-ը կազմել են ծովային ձկները, որոնք ձեռք են բերվել որսի միջոցով, 5.6%-ը՝ նույն ճանապարհով ձեռք բերված, սակայն արդեն այլ տեսակի ծովամթերք:

Տվյալների համաձայն՝ ծովամթերքի մեծ մասը, որն է՝ 60.6%-ը կազմում է ջրային կուլտուրաներից ստացված արտադրանքը, իսկ 3.9%-ը խմելու ջրի արտադրությունը:

Տվյալների համաձայն՝ ձկնորսությունը 2022-ին աճել է 2.11%-ով:

Սակայն մինչ վերոհիշյալ եղանակով ստացվում է շուրջ 336 հզ տ․ մթերք, ջրային կուլտուրաներից ստացվում է 514.805 տոննա մթերք:

Նույն ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ծովամթերքի ստացումն աճել է 2.35-ով, իսկ խմելու ջրի ստացումը՝ 0.4%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս