
Փրկարարները Դեբեդ գետից քաղաքացու դի են դուրս բերել

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hունիսի 1-ին, ժամը 17։51-ին ահազանգ է ստացել, որ Դեբեդ գետում նկատվում է քաղաքացու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ Դեբեդ գետից դուրս են բերել Ռ. Պ.-ի (ծնված 1949 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։