Մենք պարտվում ենք, որովհետև մարտական ուղի անցած բարձրաստիճան զինվորականները ծառայում են ոչ թե Հայրենիքին, այլ այն խայտառակության թիրախ դարձրածներին
Սենոր Հասրաթյանը գրում է. «Մենք պարտվում և կորցնում ենք խայտառակվելով, այլ ոչ թե, գոնե, պատվով, ինչպես կարող է լինել արժանապատիվ պարտության դեպքում…
Մենք պարտվում ենք խայտառակվելով, քանի որ մեր պաշտպանությունը ղեկավարում են ոչ միայն
ժամկետային զիվորական ծառայությունից խուսափածն ու ժամկետային ծառայության ընթացքում իր հրամանատարին դանակահարածը, այլև, որ շատ ցավալի է, երբեմնի մարտական ուղի անցած մեր այն բարձրաստիճան զինվորականները, ովքեր այսօր ծառայում են ոչ թե Հայրենիքին, ինչպես երեկ էր, այլ նրանց, ովքեր Հայրենիքը դարձրել են խայտառակության թիրախ….
Ասվածի ապացույցը բզկտվող Երկիրն է, գրեթե ամենօրյա ռեժիմով բանակում արձանագրվող մահվան, վիրավորման կամ գերավարման դեպքերն ու երեկ էլ՝թշնամու կողմից մեր երկու զիվորների առևանգումը…
Անտանելի է, երբ այս ամենից հետո կամ տիրում է համատարած անտարբերություն կամ խոսելու դեպքում, նորից «մեղադրում են երբեմնի հզոր բանակ ստեղծողներին, ասել է թե՝ «նախկիներին…»: