Բաժիններ՝

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար կորոշվի Բենուր Փաշայանի հուշամրցաշարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը աշխարհի առաջնության համար կորոշվի Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարում:

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Մայիսի 30, 31-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում կկայանա աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանի հուշամրցաշարը, որին մասնակցելու են ըմբիշներ Հայաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից:

Մրցաշարը նախընտրական է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար: Այս մրցաշարի արդյունքներով ձևավորվելու է ընտրանին, որը սեպտեմբերին կմասնակցի Փարիզ 2024 Օլիմպիական խաղերի համար վարկանիշ տվող աշխարհի առաջնությանը:

Մրցումների սկիզբը` 11:00-ից:

Մրցաշարը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցումների վիճակահանությունը կկայանա մայիսի 29-ին, ժամը 17:00-ին Օլիմպիական հերթափոխի քոլեջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս