Տիկին Գայանեի կալանավորման օրը համարյա ամբողջ գիշեր չեմ քնել. Գագիկ Ծառուկյան

Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարող է ասել ընթացող դատական լսումների մասին, սակայն Գ. Ծառուկյանը չապատասխանեց՝ ասելով, որ այս երկրում ավելի կարևոր գործ կա։

«Մեր երկիրն ավելի կարևոր պրոբլեմներ ունի, քան այս դատական լսումները։ Եթե իմանամ՝ երկրի կարևոր խնդիրները լուծվելու է, Արցախի շրջափակումը բացվելու է, երկրի անվտանգությունն ապահովվելու է, կամ ժողովուրդն ուրախ ու անվտանգ ապրելու է, ուրեմն՝ կնախընտրեմ, որ դատական գործընթացը հա թող շարունակվի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։

Ըստ նրա՝ այսօր ավելի վատ վիճակում ենք, սակայն որոշ մարդիկ դա չեն էլ պատկերացնում։

Գագիկ Ծառուկյանը նաև անդրադարձավ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորմանը, նշելով, որ կալանավորման օրն ամբողջ օրը տիկին Գայանեն իր մտքից դուրս չի եկել, չի քնել։

Կարդացեք նաև

«Մարդու հավատը չի գալիս, այսօր մեր երկրում մթնոլորտը շատ վատ է։ Մի 10 օր առաջ ես ասել եմ, որ մինչև մենք չունենանք ներքին համաձայնություն, համերաշխություն՝ ոչ մի լավ բան չի կարող լինել»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությանը, Գագիկ Ծառուկյանն ասաց.

«Ես 2020 թվականի հունիսի 5-ին ասել եմ՝ ինչ է լինելու»։

Նա անդրադարձավ նաև Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին՝ նշելով, որ արձանը կառուցվում է, թղթաբանության վերաբերյալ հարցերն էլ կարգավորված են, հավանաբար 2024 թվականին արձանի բացումը տեղի կունենա։

Տեսանյութեր

Լրահոս