«Շատ բան չեմ կարող ասել, այս պահին վիճակը նորմալ է». Կուտականի վարչական ղեկավար

Վաղ առավոտյան ՀՀ պաշտապանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչները կրակել են Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի հարակից հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

168.am-ի հետ զրույցում Կուտական գյուղի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանը խուսափեց հստակ պատասխանել՝ այդ կրակոցները գյուղ հասե՞լ են, թե՞ ոչ, նշելով, որ այդ հարցերին պետք է պատասխանի Պաշտպանության նախարարությունը։

«Շատ բան չեմ կարող ասել, այս պահին վիճակը նորմալ է, իսկ մյուս բոլոր հարցերի պատասխանները ստացեք ՊՆ-ից»,- ասաց Մակիչ Թովմասյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶՈւ-ի թիրախում, Գեղարքունիքի մարզի այլ սահմանամերձ գյուղերի հետ միասին, մշտապես եղել է նաև Կուտականը։

Կարդացեք նաև

Նշենք նաև, որ վերջին շրջանում ադրբեջանական Զինված ուժերի կողմից ավելացել է խախտումների քանակը, նրանք պարբերաբար կրակում են խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, ինչն արձանագրում են ռուս խաղաղապահները։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031