Վաղ առավոտյան ՀՀ պաշտապանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչները կրակել են Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի հարակից հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ 168.am-ի հետ զրույցում Կուտական գյուղի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանը խուսափեց հստակ պատասխանել՝ այդ կրակոցները գյուղ հասե՞լ են, թե՞ ոչ, նշելով, որ այդ հարցերին պետք է պատասխանի Պաշտպանության նախարարությունը։ «Շատ բան չեմ […]
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը վաղ առավոտյան հայտնել էր, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
168.am-ի հետ զրույցում Կուտականի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանն էլ ասաց, որ տվյալ պահին գյուղում իրավիճակը հանգիստ է։