«Ամեն ինչ կանխորոշված է» թեզը Փաշինյանի աջակիցները նրան փրկելու համար են շրջանառում. Կարպիս Փաշոյան

Լրագրող Կարպիս Փաշոյանը համոզված է՝ համախմբումը բավականին բարդ և ոչ միշտ իրական հասկացություն է, և այն իրական կարող է լինել այն դեպքում, երբ դրա հիմքում լինի քաղաքական դոկտրին:

«Այսինքն՝ մարդիկ պետք է հստակ իմանան, թե ինչի համար են համախմբվում, ինչի դեմ, ունենան այդ ամենի ճանապարհային քարտեզը,- նկատեց նա՝ հավելելով, որ այսօր համախմբանը խոչընդոտող ամենամեծ խնդիրն այն է, որ փլուզված է կառույցը,- Բզկտված վիճակում ենք: Այժմ մենք չունենք այնպիսի տեքստ, որը մեզ միավորում է, նույնիսկ Անկախության հռչակագիրն է դարձել անկարևոր»:

Այս համատեքստում Կարպիս Փաշոյանն արձանագրեց՝ առկա է անցյալի և իրականության միջև օրգանական խզում:

«Բայց պատմության  մեջ չի լինում, որ ողջ ազգը կարող է համախմբվել. փոփոխությունները բերում են ստեղծարար փոքրամասնությունները՝ հասարակության 3-5 տոկոսը: Այսինքն՝ նախևառաջ պետք է կոնսենսուս գտնել այդ 3-5 տոկոսի միջավայրում, որոնք էլ այդ քաղաքական դոկտրինը կփոխանցեն մեծամասնությանը, և մեծամասնությունն էլ ըստ պատշաճի կարձագանքի»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս