Բաժիններ՝

Մխիթարյանը չի մասնակցի «Նապոլի»-ի դեմ առաջիկա խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի Սերիա Ա-ի առաջիկա՝ «Նապոլի»-ի դեմ հանդիպումը: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ մայիսի 21-ին «Նապոլի»-ի դեմ կայանալիք հանդիպմանը Մխիթարյանը չի մասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ինտեր»-«Միլան» խաղի 44-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Միլան»-ին: Երկու խաղերի՝ ընդհանուր 3:0 հաշվով հաղթելով` «Ինտեր»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս