![](/banners/BeFunky-design.jpg)
Բեռլինի հազարավոր բնակիչների տարհանել են Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբի վնասազերծման պատճառով
![](https://168.am/wp-content/uploads/2023/05/1110234.jpg)
Հազարավոր բեռլինցիներ այսօր առավոտյան ստիպված են եղել լքել իրենց տները՝ Ֆրիդրիխսհայնի շրջանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի վնասազերծման պատճառով։ Այդվմասին հայտնում է տեղի ոստիկանությունը Twitter-ի իր էջում։
Ժամը 08:00-ից (Երևանի ժամանակով 10:00-ից) ոստիկանությունը 350 մետր տրամագծով արգելված գոտի է սահմանել Կրաուտշստրասեում ռումբի հայտնաբերման վայրի շուրջը։
«Այսօր մենք տեղեկացնում ենք Ֆրիդրիխսհայնի շրջանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի վնասազերծման` մեր միջոցների մասին։ Դրա համար ստեղծված է արգելված գոտի։ Բոլորին, ովքեր գտնվում են այդ գոտում, խնդրում ենք լքել այն», – նշված է հաղորդագրության մեջ։
Ընդ որում, ընդգծվում է, որ տեղում հերթապահում է իրավապահ մարմինների մոտ 330 աշխատակից։
Ինչպես գրել է DPA գործակալությունը, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, ապա այդ շրջանում տարհանումը կարող է ավարտվել մինչև ժամը 11:00-ը (Երևանի ժամանակով 13:00-ը): Այդ դեպքում 100-կիլոգրամանոց ռումբը կարող է վնասազերծվել մինչև ժամը 14:00-ը (Երևանի ժամանակով 16:00-ը), և արգելափակոցները կհեռացվեն։ Ռումբի վնասազերծման գործողության պատճառով դադարեցվել է քաղաքային էլեկտրագնացքների և մերձքաղաքային գնացքների երթևեկությունը: