Բաժիններ՝

2023 թվականին ամբողջ աշխարհը կարող է բախվել սովի սպառնալիքի հետ․ ՄԱԿ

Այս տարի սովը կարող է սպառնալ 1 միլիոն մարդու, հաղորդում է ՄԱԿ-ը: Կազմակերպությունում նշել են, որ շուկան կախված է ռուսական արտադրանքի հասանելիությունից, հաղորդում է «Իզվեստիա»-ն։

«Մոտ 970 հազար մարդ բառացիորեն կհայտնվի սովի շեմին։ Պարենի համաշխարհային շուկայում դիրքը մեծապես պայմանավորված է ռուսական արտահանվող ապրանքների հասանելիության ազատությամբ։ Կարելի է խոսել անուղղակի պատժամիջոցների մասին՝ սա եվրոպական նավահանգիստներ ռուսական նավերի մուտքի արգելք է, ֆինանսական գործարքների հետ կապված դժվարություններ։ Աշխարհում գործարքների մեծ մասն իրականացվում է կանխավճարային հիմունքներով, իսկ ռուսական բանկերն անջատված են SWIFT համակարգից»,- ասել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Ռուսաստանի Դաշնության հետ կապի գրասենյակի տնօրեն Օլեգ Կոբյակովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս