Այսօր Նիկոլը կնշի իր կործանած պետության քաղաքացու օրը. Ռուբեն Մխիթարյան
Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Այսօր Նիկոլը կնշի իր կործանած պետության քաղաքացու օրը:
*Այն քաղաքացու, որին սկզբից խոստանում էր «Սաշիկի 50%-ները», բայց չէր ասում, որ թողնելու է երկրի տարածքից ընդամենը 50%-ը:
*Այն քաղաքացու օրը, որի երիտասարդը ճիշտ է «այդքան ուրախ չէր տեսել իր հորն ու մորը», բայց չէր գիտակցում, որ մեկ տարի անց «ուրախ հերն ու մերը» Եռաբլուր կարող է չկարողանան մտնեն իրեն տեսնելու համար:
*Այն քաղաքացու օրը, որը ճիշտ է «տուգանքի մատերիալ չէ», բայց մեռնելու, սպանվելու, խաբվելու, մանիպուլացվելու, գերի ընկնելու, հիասթափվելու, արտագաղթելու և ինքնությունը կորցնելու «մատերիալ» է:
*Այն քաղաքացու օրը, որը նախկինների ու ներկաների մեջ ընտրություն կատարել չկարողանալու պատճառով արժանացավ թուրքի իշխանությանը:
*Այն քաղաքացու օրը, որը «ինչ էլ որ լինի իրեն պարտված պետք է չհամարեր», բայց ոչ միայն պարտվեց, այլ նաև ճզմվեց իր իսկ հպարտության ստվերի տակ:
*Այն քաղաքացու օրը, որը Երևանի կենտրոնական պողոտան փակել էր վերջին անգամ խորոված ու քյաբաբ անելու համար, որովհետև դրանից հետո միայն հոգեհանգստի ու թաղման հացի սեղանների պետք է նստեր:
Շնորհավոր քո տոնը, «նոր Հայաստանի հպարտ քաղաքացի»:
«Նոր Հայաստան»:
Պետություն, որը չունի սահմաններ…
Իշխանություն, որը չունի չափ ու սահման…
Ողբերգություն, որը անսահման է»։