![](/banners/BeFunky-design.jpg)
Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի կալանքը վերացվել է. նա ազատ կարձակվի
![](https://168.am/wp-content/uploads/2023/03/Gevorg-Simonyan.png)
Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի կալանքը վերացվել է, կալանքի համար անհրաժեշտ հիմնարար կասկածի շեմը դատարանը համարել է չհաղթահարված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լևոն Սարդարյանը։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սիմոնյանը, 2020-2022 թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: