Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը․ ԱԽ քարտուղար

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ճշտող հարցին՝ պատկանո՞ւմ է, թե՞ վերահսկում է, Գրիգորյանը պատասխանեց․ «Պատկանում է»։

«Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջությամբ հանձնվել է ՌԴ-ին։ Եվ այս պահին Լաչինի միջանցքի ամբողջ պատասխանտվությունը, տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը»,- հավելեց ԱԽ քարտուղարը։

Ըստ նրա՝ ՌԴ-ն պետք է գործի, որպեսզի Արցախում ապրող 120 հայերն էթնիկ զտման չենթարկվեն։ «Որովհետև այս գործողությունների միակ նպատակը միանաշակ էթնիկ զտում կատարելն է։ Դրա մասին ադրբեջանական հանրությունն է խոսում։ Որոշակի չափով նաև պաշտոնական մակարդակով՝ վերջնագրեր ներայացնելով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։ Եվ սա է իրականությունը։ Եվ ՌԴ-ն պետք է գործի»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս