Ո՞ւմ հետ էր Հունաստան մեկնել Կարեն Անդրեասյանը

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը գտնվում էր մեկշաբաթյա արձակուրդում: Ըստ երևույթին էմոցիոնալ առումով հոգնել էր ԲԴԽ դատավոր անդամի ընտրության չհաջողված փորձից ու Նիկոլ Փաշինյանին տված անիրականանալի խոստման կոնֆուզից հետո:

168.am-ի տեղեկություններով` Կարեն Անդրեասյանը գտնվել է Հունաստանում, ավելի ստույգ՝ Սալոնիկում:

Սալոնիկում է գտնվել նաև ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Փաստորեն, իրենց զբաղեցրած պաշտոնների մեջ շահերի բախում չտեսնող երկու պաշտոնյաները ինչ-որ հրաշքով միաժամանակ գտնվել են Սալոնիկում, վայելել իրենց հանգիստը:

Առաջիկայում մանրամասներ կներկայացնենք սալոնիկյան նրանց հանգստից:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930