Եթե կարողանային ԱԺ ամբիոնի նման պահել մեր սահմանները, ապա մարդիկ ստիպված չէին լինի ապրել վախի մթնոլորտում․ Հենրիխ Դանիելյան
Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր, հերթական անգամ ականատես եղանք այս «ժողովրդավար» իշխանության աշխատելաոճին։
Հերթական անգամ ընդդիմությունը պատռեց անհայրենիքիների դիմակը։ Քաղաքական ակցիաներն օրենքով թույլատրված են, բայց այս դավաճանները անձեռնմխելի անձին` պատգամավորին, թույլ չտվեցին ակցիա իրականացնել` նրա հանդեպ կիրառելով բիրտ ուժ։
Թքելու վարպետ Ալեն Սիմոնյանը պատրաստ էր թքել ընդդիմադիր պատգամավորի վրա` հերթական անգամ ցույց տալու իր անհամատեղելիությունը զբաղեցրած պաշտոնի հետ։
Սրանք անվտանգության միջոցով կարողանում են ընդդիմադիրների վրա ուժ կիրառել, հեռացնել դահլիճից, իրենց պաշտպանված զգալ, բայց այ սահմանային անվտանգությունը չեն կարողանում ապահովել, եթե կարողանային ԱԺ ամբիոնի նման պահել մեր սահմանները, ապա մարդիկ ստիպված չէին լինի ապրել վախի մթնոլորտում։
Այս իշխանության բոլոր անդամներն իրենց անվտանգության մասին ավելի շատ են մտահոգվում, քան մեր հայրենիքի անվտանգության։
Կեցցե՜ «ժողովրդավարությունը»»։