«Վստահաբար ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ընտրություններում վերարտադրվելու որևէ շանս չունի, եթե չդիմի կեղծիքների»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով տարբեր հարցումների արդյունքում ՔՊ-ի ցածր վարկանիշի և այդ համատեքստում 2026 թվականին սպասվող հերթական կամ արտահերթ ընտրությունների մասին։
«Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհաս կապիտուլյանտն իր գնահատականներում անկեղծ է եղել, ինքը որ ասում է՝ մեր նավը պետք է հասցնենք մեր նավահանգստին, դա էլ է ճիշտ ասում, պարզապես մեր նավահանգիստն ու Նիկոլի նավահանգիստը տարբեր են, մեր նավահանգիստը Հայաստան աշխարհն է, իր նավահանգիստը՝ պանթուրքիստական ծրագիրը»,- այսօր «Նիկոլ Փաշինյան. Մահաբեր հնգամյակ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: