Ստոլտենբերգը ժամանել է Կիև

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Կիև: Սա Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ռազմական գործողություններից ի վեր Ստոլտենբերգի առաջին այցն է Կիև:

Ըստ Reuters-ի լուսանկարչի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել պատերազմի ընթացքում զոհված ուկրաինացի զինվորների հիշատակին և դիտել է Կիևի կենտրոնական հրապարակում ցուցադրված վնասված ռուսական ռազմական տեխնիկան:

Ստոլտենբերգի այցի մասին չէր հայտարարվել։

2022 թ.-ի փետրվարի 24-ին սկսված պատերազմի ընթացքում ՆԱՏՕ-ի երկրները մեծ ռազմական աջակցություն են ցույց տվել Կիևին՝ ուղարկելով զենք և զինամթերք:

Տեսանյութեր

Լրահոս