Բաժիններ՝

Տեղ գյուղի հատվածում զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Տեղ գյուղի հատվածում զոհված 4 զինծառայողները, ՀՀ նախագահի հրամանագրով, հետմահու պարգևատրվել են Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի նախագահի ստորագրած հրամանագրից, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, մայոր Մկրտիչ Արմենի Հարությունյանը:

Արիության մեդալներով են պարգևատրվել թիվ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Ավետիսի Սահակյանը, թիվ N զորամասի սպա, լեյտենանտ Հենրիկ Վաչագանի Քոչարյանը, թիվ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Գագիկի Սարգսյանը:

2023 թվականի ապրիլի 11-ին Ադրբեջանը Տեղ գյուղի հատվածում ագրեսիա է իրականացրել, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ 4 զինծառայող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս