Վահագն Խաչատուրյանի դուստրն ու Լիտվայի առաջին տիկինը կայցելեն Վիլնյուսի համալսարանի հիվանդանոց

Հայաստանի Հանրապետության նախագահի դուստրը՝ Արփի Խաչատուրյանը, ով ուղեկցում է նախագահին Լիտվա կատարած պաշտոնական այցի ընթացքում, կհանդիպի Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեի հետ։

Ինչպես հայտնել է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը, Լիտվայի առաջին տիկինն ու ՀՀ նախագահի դուստրը կայցելեն Վիլնյուսի համալսարանի Սանտարոս Կլինիկոս հիվանդանոց, որտեղ նրանց կներկայացվի առաջադեմ տեխնոլոգիաների դերը վաղաժամ ծնված երեխաների առողջության պահպանման հարցում։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով գտնվում է Լիտվայում։ Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահի և բարձրաստիճան ղեկավարության հետ, կմասնակցի հայ-լիտվական գործարար համաժողովի բացմանը։ Նախագահը ապրիլի 18-ին հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Տեսանյութեր

Լրահոս