Վահագն Խաչատուրյանը Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը համայնքի ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ու դերակատարության և հայաստանյան ներքին կյանքի անցուդարձի վերաբերյալ:

Հայաստանի նախագահն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ղեկավարության մոտեցումներին և սկզբունքներին, երկրի ներքին կյանքում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին և տնտեսական զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անմիջական մթնոլորտում զրուցել է լիտվահայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել ներկաներին հուզող հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930