Հրդեհից զոհվածների հարազատները պահանջում են հանդիպում Փաշինյանի և Պապիկյանի հետ. փակել են մայրուղին. փաստաբան
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ, կամ կոնկրետ օր ու ժամ ասեն, թե ե՞րբ կընդունեն իրենց՝ նույն հարցերին պատասխանելու համար․․․
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ծնողների պաշտպան Նորայր Նորիկյանը