Հանրապետությունում կարմրուկի հետ կապված իրավիճակն այս պահին կայուն է. Ավանեսյան

Հայաստանում կարմրուկի հետ կապված իրավիճակն այս պահին կայուն է:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին կարմրուկի իրավիճակը հանդարտվել է, քանի որ մենք ստուգման ֆիլտրերը խստացրել ենք և լայնածավալ հետազոտական աշխատանք ենք իրականացնում, որ հնարավոր բոլոր դեպքերը հայտնաբերենք: Իրավիճակը կայուն է այս պահին, բայց սա չի նշանակում, որ դրսից ներթափանցող դեպքեր չեն լինելու, ինչը ևս մեկ անգամ մեզ պետք է զգոնացնի, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները իրենց երեխաներին անպայման տանեն իմունիզացիոն ծրագրով նախատեսված պատվաստումներին»,- նշեց Ավանեսյանը:

Նախարարը նաև հորդորեց, որ այն մեծահասակները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ստացել կամ չեն հիշում, որ ստացել են նման պատվաստում, ևս դիմեն պոլիկլինիկա, պատվաստվեն և զերծ մնան վարակվելու ռիսկից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930