Բաժիններ՝

Թուրքիան կորցրել է Եվրոպա ամենաշատ մեքենա արտահանող առաջատար իր դիրքերը

2022-ի տվյալների համաձայն՝ Թուրքիան Եվրոպա մեքենաներ արտահանող երկրների ցանկում հայտնվել է 2-րդ հորիզոնականում՝ կորցնելով տարիներ շարունակ ունեցած առաջատարի դիրքերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս մասին հայտնել է Թուրքիայի «Ավտոմոբիլային արդյունաբերության ասոցիացիայի» նախագահ Ջենգիզ Էրոլդուն՝ տեղեկացնելով, որ 1-ին հորիզոնականում հայտնվել է Չինաստանը:

2022-ին Թուրքիայից Եվրոպա արտահանվել է 8.6 մլրդ դոլարի ավտոմեքենա։ Նույն ժամանակահատվածում Չինաստանը Եվրոպա է արտահանել 15.5 մլրդ դոլարի ավտոմեքենա, որը նախորդ տարված ցուցանիշից կրինակի մեծ է։

Չինաստանից Եվրոպա արտահանման մեծ մասը բաղկացած է այդ երկրում եվրոպական ընկերությունների արտադրած մեքենաներից։ Աճել են նաև չինական ապրանքանիշերի արտահանման ծավալները:

Նշվում է, որ 2022-ին Չինաստանից Եվրոպա արտահանված մեքենաների 25 տոկոսը կազմել են էլեկտրական ավտոմեքենաները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս