
Ըմբշամարտի ԵԱ․ Վազգեն Թևանյանը եզրափակչում է

Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր՝ մեկնարկային առաջին օրը, պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները:
Կիսաեզրափակչում Վազգեն Թևանյանը (65կգ) 12:4 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Էրիկ Առուշանյանին և դուրս եկավ եզրափակիչ։
Հիշեցնենք՝ մեկնարկային գոտեմարտում Վազգենը (65 կգ) 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվերին, իսկ քառորդ եզրափակիչում գոտեմարտեց ադրբեջանցի Ռախիմզադայի հետ և հաղթեց 4։1 հաշվով։