Վահագն Հովակիմյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Հայաստանի ու Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև համագործակցության հարցերը

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանատան ավագ խորհրդական Դմիտրրիյ Կազմինը ապրիլի 17-ին հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, սա դեսպանի առաջին այցն էր՝ հանձնաժողովի նոր կազմի ձևավորումից հետո։

Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, ապա հյուրերը քննարկել են Հայաստանի ու Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև հետագա համագործակցության հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930