
Իշխան Սաղաթելյանն այցելել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակ

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկյացուցիչ Իշխան Սաղաթելյանն այցելել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակ և աշխատանքային քննարկումներ ունեցել Ամերիկայում հայկական շահերի պաշտպանության, Հայ դատի հանձնախմբի գործունեության հիմնական ուղղությունների շուրջ՝ մասնավորապես «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջների կատարման, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցման, պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և այլ հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից:
Իշխան Սաղաթելյանը չափազանց բարձր է գնահատել Հայ դատի հանձնախմբի գործունեությունը՝ Միացյալ Նահանգներում հայկական շահերի պաշտպանության, Ամերիկայում հայկական ժառանգության պահպանման և զարգացման, երիտասարդությանը կրթելու և առհասարակ հայապահպանության գործում։