Ձեր ո՞ր իմիջը. ձեր կառավարման արդյունքում պետությունից մնացած «պ» տառի իմի՞ջը. Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխանամետությունը պետականամետությունից և իշխանությունը պետությունից միտումնավոր չտարբերողներն ու չտարանջատողները նույն կերպ չեն տարբերում ու տարանջատում մարմնավաճառությունը հավատարմությունից:
Թե բա՝ մեր իմիջը. ո՞ր իմիջը, դավաճանի համբավ ունեցող իշխանության իմի՞ջը, թե՞ ձեր կառավարման արդյունքում պետությունից մնացած «պ» տառի իմիջը, որն ատամներով դեռ պահում են տասնյակ հազարավոր հայ մարդիկ՝ թե երկրից դուրս, թե երկրի ներսում:
Ձեր իշխանության իմիջը սկսվում և ավարտվում է
❗️մենթալ մակարդակում՝ կուկուռուզ կրծելով ու պեռաշկի կծելով,
❗️բարեվարքության մակարդակում՝ կեղտոտ լաթի վրա ու կիսաթափված գինու բաժակի կողքին, դուխով գլխարկն աչքերին փռվելով,
❗️ինստիտուցիոնալ մակարդակում՝ սուտն ու մաղձը «քաղաքական արժեք» դարձնելով,
❗️կառավարման մակարդակում՝ փոքրոգությունն ու կատարյալ անգրագիտությունը վարչական համակարգ ներմուծելով,
❗️դիվանագիտության մակարդակում՝ կատարյալ բթությունն ու անտաղանդ գեղջկական աֆերիստություն ցուցադրելով,
❗️անվտանգության մակարդակում ձեռքերը վեր ցցած և հանձնվելու անթաքույց փափագով,
❗️իրավական մակարդակում՝ իրավաբանության բռնաբարության և այն բացառապես սեփական շահով կիրառելու պրակտիկայով,
❗️տնտեսական մակարդակում՝ աղքատությունը սեփական ժողովրդի գլխի պրոբլեմ համարելով, իսկ քիչ անց՝ միլիոնավոր պարգևավճարներով ու ամբարտավան կոռուպցիայով համեմված խրախճանքներով:
Էս պետության անունը մի տվեք, սահմանափակվեք ձեր իշխանության խայտառակ իմիջով: Նույնիսկ պետության ատրիբուտները կրելով ու ցուցադրելով՝ հնարավոր չէ քողարկել այն ամենը, ինչն օրգանապես տեսանելի է ու անընդունելի՝ մասնավորապես ձեր և հատկապես յուրաքանչյուր իշխանության պարագայում»: