Բաժիններ՝

68-ամյա աշխատակցի չհրկիզվող պահարանում հրացան է հայտնաբերվել

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի ՍՊ ընկերություններից մեկի աշխատակիցն իր աշխատասենյակում ապօրինի զենք է պահում:

Ապրիլի 11-ին, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով, 68-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ստուգման ժամանակ նշված աշխատասենյակի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել և առգրավվել է առանց գործարանային համարի երկփողանի որսորդական հրացան:

Քրեական վարույթը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930