Բաժիններ՝

Թրամփը Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարներին համարում է ամենախելացի մարդիկ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներին անվանել է ամենախելացի մարդիկ և «լավագույնն իրենց շարքում»: Թրամփը նման կարծիք է հայտնել Fox News հեռուստաալիքի հաղորդավար Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։

Թրամփը պատմել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ Ֆլորիդայի իր «Մար ա Լագո» կալվածքում ունեցած հանդիպման մասին՝ նշելով, որ Ծինփինը շատ խելացի է, «լավագույնն իր շարքում»՝ ի տարբերություն ամերիկյան ղեկավարության:

«Նախագահ Սին փայլուն մարդ է: Եթե ամբողջ Հոլիվուդում փնտրեք մեկին, ով կմարմնավորի նախագահ Սիին, չեք կարող գտնել, քանի որ նրա նմանը չկա: Նրա տեսքը, ուղեղը, ամեն ինչը: Մենք հիանալի հարաբերություններ ունեինք նրա հետ», – ասել է Թրամփը:

ԱՄՆ նախկին նախագահը նաև կարծիք է հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի վերաբերյալ: Ըստ Սպիտակ տան նախկին ղեկավարի՝ Կիմ Չեն Ընը նույնպես շատ խելացի է: Թրամփը շեշտել է, որ Կիմ Չեն Ընը ստանձնել է Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շատ երիտասարդ տարիքում և կարողացել լիակատար վերահսկողություն սահմանել երկրի վրա, ինչը հեշտ բան չէ:

«Պուտինը նույնպես շատ խելացի է», – ասել է Թրամփը՝ նշելով, որ ՌԴ-ն զինամթերք է արտադրում, մինչդեռ ԱՄՆ-ն իր ամբողջ զինամթերքը տվել է Ուկրաինային:

Հիշեցնենք՝ 2022թ. նոյեմբերին Թրամփը հայտարարեց, որ 2024թ. նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս