
Գրիգորի Գաբրիելյանցը նշանակվել է Արցախի պետական խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն` Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցը նշանակվել է Արցախի պետական խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան՝ ազատվելով պետական խորհրդականի պաշտոնից։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից: