«Ալենի «ներողության» ժամանակագրությունը». Հենրիխ Դանիելյան
Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալենի «ներողության» ժամանակագրությունը
Ալենը` քաղաքացու վրա թքելուց հետո գրում է, թե լավ է արել, որ արել է, հետո` հաջորդ օրը տարածում է կեղծիք, թե իբր ծեծել են Աշոտ Փաշինյանին, և այդ ամենը վերագրում նրան, որ դա ունի քաղաքական նպատակ։
Հաջորդ օրը ԱԺ֊ում, նա խուսափում է մեկնաբանել իր գրառումները, այնուհետև ՔՊ֊ի նիստից հետո կրկին հրաժարվում մեկնաբանելուց։
Եվ, ահա այսօր նա հանդես է գալիս հիմարագույն հայտարարությամբ` կեղծ ներողություն խնդրելով ՀՀ քաղաքացիներից, բայց խոստանալով, որ ինքը և իր թիմակիցները էլի են թքելու քաղաքացիների վրա»։