«Պլանավորում ենք պարեկային ոստիկանությունում առաջացող թափուր և առկա հաստիքները լրացնել միայն կանանցով». Փաշինյան
«Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության ներդրման վերջին փուլն ենք թևակոխել»,- Կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ առաջիկա օրերին կսկսվեն դասընթացները՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման համար, որտեղ պարեկային ծառայությունը կգործի այս տարվա աշնանը՝ ամենաուշը՝ նոյեմբեր ամսին:
«Պարեկային ոստիկանության ներդրումը նախատեսվում է՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, այդ 3 ամիսներից մեկում:
Մենք ի սկզբանե խնդիր էինք դրել, և այսօր էլ այդ խնդիրը կա՝ պարեկային ոստիկանությունում անձնակազմի առնվազն 30 տոկոսն ապահովել կանանցով, բայց այդ խնդիրն այս պահի դրությամբ լուծված չէ՛:
Մենք չենք հուսահատվում և չենք շեղվելու այս օրակարգից և առաջիկա օրերին Ներքին գործերի նախարարությունը կհայտարարի նոր ընդունելություն պարեկային ոստիկանությունում ծառայության համար միայն կանանց, բացառապես կանանց: Սա նշանակում է, որ առաջիկայում մենք պլանավորում ենք ամենատարբեր պատճառներով պարեկային ոստիկանությունում առաջացող թափուր և առկա հաստիքները լրացնել միայն կանանցով»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում