Բաժիններ՝

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 5 մարզիկով

Հայաստանի մարմնամարզության հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով:

Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը կանցկացվի սույն թվականի ապրիլի 11-ից 16-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Հայաստանի հավաքականն առաջնությանը մասնակցի հետևյալ կազմով. մարզիկներ՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան:

Մարզիչները կլինեն Սոս Սարգսյանը և Հայկ Նազարյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Արթուր Գյուրջինյանը կլինեն մրցավարների շարքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս