
Ես Եռաբլուրի տղաներից ամաչում եմ մեր ղեկավարների փոխարեն. զոհված Էրիկ Եղիազարյանի մայր
«Բացվել է երկու հրապարակ՝ ֆուտբոլի և բասկետբոլի: Շատ եմ ուզում, որ սերունդներն այստեղ խաղան, սա տեսնեն ու մեջները հայրենասիրություն լինի, վախկոտություն չունենան: Ոնց որ իմ տղան է հայրենի հողը պաշտպանել, իրենք էլ պաշտպանեն»,- հերոս Էրիկ Եղիազարյանի հիշատակին անվանակոչված մարզահրապարակի բացման արարողության ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց Էրիկ Եղիազարյանի մայրը՝ Անուշ Սահակյանը:
Խոսելով օրեցօր նեղացող մեր սահմանների մասին՝ նա նշեց. «Ամաչում եմ մեր ղեկավարների փոխարեն: Ամաչում եմ Եռաբլուրի տղաներից, որ իրենց պահած հողը հանձնում են: Իսկ իմ միակ նպատակն է՝ գնալ այնտեղ, որի դիրքը պահել է իմ տղան»: