Ովքե՞ր չեն մասնակցի վարժական հավաքներին, նույն գործատուի քանի՞ աշխատող կմասնակցի հավաքներին. Արման Սարգսյանը՝ նոր փոփոխությունների մասին

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ ՀՀ «զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակ մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Ներկայացնելով նախագծի փաթեթը, Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ հստակեցվում են կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման, օրենքով սահմանված պարտականությունների խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մի շարք հարաբերություններ։

«Ըստ այմ, «զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ սահմանվում է վարժական հավաքներիև զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված, զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների և կարգապահական տույժերի տեսակները, լրացվում է կարգապահական տույժի տեսակ, ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ 5 տոկոսից մինչև 30 տոկոսը ներառյալ, մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով, ինչպես նաև հստակեցվում է հիշյալ տույժը կիրառելու սահմանները»,- նշեց Արման Սարգսյանը։

Ըստ նրա, ամբողջությամբ շարադրվում է կանոնագրքի հատուկ մասը, սանկցիաներում լրացվում են կարգապահական տույժերի բոլոր տեսակները։

Կարդացեք նաև

Նա նաև տեղեկացրեց, որ նոր փոփոխություններով զինծառայողները չպետք է սմարթֆոն կրեն, բացառությամբ պետական լիազոր մարմնի, ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի։

«Բոլոր կազմերի սպայական զինծառայողների համար սահմանվում է սահմանված տարիքը լրանալուց հետո մինչև 10 տարի ժամկետով ծառայությունը երկարաձգելու հնարավորություն՝ մեկական տարով։ Ինչպես նաև ավագ և բարձրագույն նախկին  սպայական զինծառայողների համար սահմանվում է երկարաձգված զինծառայության ընթացքում պայմանագրային զինծառայության ներգրավվելու հնարավորություն»,- հավելեց Պաշտպանության փոխնախարարը։

Նա նաև տեղեկացրեց, որ հստակեցվում է վարժական հավաքներին կանչման ոչ ենթակա անձանց շրջանակը, ինչպես նաև խաղաղ ժամանակ հայտարարված վարժական հավաքներին միևնույն գործատուի կամ կազմակերպության աշխատողների կանչման պայմանները, որի համաձայն՝ մեկ վարժական հավաքի շրջանակներում կարող են կանչվել միևնույն գործատուի ընդհանուր աշխատողների թվի ոչ ավելին, քան 5 տոկոսի չափով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս