Պաշտոնը հավերժ չէ, մեկ օր առանց թիկնազորի եք փողոց դուրս գալու. Մանե Թանդիլյանը՝ միջադեպի մասին

Արարքը անարգանք և խուլիգանության դրսևորում է Ազգային ժողովի, պետության նկատմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն ի անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՅԴ-ական Կարեն Մկրտչյանի մասնակցությամբ՝ Կասկադում տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, որ Կարեն Մկրտյանը Ալեն Սիմոնյանին անվանել է «դավաճան», վերջինս էլ, ըստ երիտասարդի, «թքել է իր աչքին»:

«Երևանի կենտրոնում, օրը ցերեկով, քաղաքացիների, մայրաքաղաքի հյուրերի ներկայությամբ, ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա թիկնապահների աջակցությամբ։

Երևանը սիրելը ժապավեններ կտրտել չէ, այլ նախ և առաջ պետք՝ ունենալ տարրական հարգանք Երևանի, երևանցու, երևանյան միջավայրի նկատմամբ, որը որևէ տեղ գրված չէ։

Արարքը անարգանք և խուլիգանության դրսևորում է Ազգային ժողովի, պետության նկատմամբ։

Պաշտոնը հավերժ չէ, մեկ օր առանց թիկնազորի եք փողոց դուրս գալու։ Պատրաստ եղեք այդ օրերին էլ քաղաքացիների հանդիպելու։

Նման միջադեպերը ամրապնդում են այն իրողությունը, թե ինչքան է գործող իշխանությունը իրեն հեռացրել հայրենիքից, քաղաքից, քաղաքացուց»

Տեսանյութեր

Լրահոս