Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռումինիայում

Ապրիլի 3-4֊ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռումինիայում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը կունենա նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում՝ Ռումինիայի օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ։

Իր հանդիպումների ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ կկատարի Հայաստան-Ռումինիա երկկողմ համագործակցության և ՀՀ֊ԵՄ գործընկերության հարցերի, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մարտահրավերներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930