«5-րդ շարասյան ներկայացուցիչը պաշտպանում է թշնամու շահերը, խոսում է թշնամու լեզվով, կրկնում թշնամու խոսքերը». Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 526 հոդվածի 4-րդ կետի՝ դասալքությունը ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով:

Եթե մենք իրոք ունեցել ենք 11000 դասալիք, ուրեմն՝ արդեն հիմա պիտի ունենայինք նշված հոդվածով և նվազագույնը 10 տարով ազատազրկված 11000 բանտարկյալ։

Եթե չունենք, իսկ մենք հաստատ չունենք, նշանակում է՝ կամ ցանկություն չի եղել պատժել հանցագործ-դասալիքներին, կամ տեղեկությունը ՍՈՒՏ է։

Ինչպե՞ս հազարների միջից գտնել 5-րդ շարասյան ներկայացուցչին։

5-րդ շարասյան ներկայացուցիչը պաշտպանում է թշնամու շահերը, խոսում է թշնամու լեզվով, կրկնում թշնամու խոսքերը։

Խոսել պատերազմի օրհասական վտանգից և միաժամանակ վարկաբեկել ու թուլացնել բանակը, հետապնդել ու կալանավորել հող պահած զինվորականներին կարող է միայն թշնամին»։

Տեսանյութեր

Լրահոս